16/02/2026

Ըսա՝ պո*նիկներ, ես կանցնիմ, դուք պրոբլեմ կունենաք. հրապարակվել է Ղուկասյանի՝ սպառնալիքներով ձայնագրությունը

Vardan Ghukasyan

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կարծում է՝ Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը համացանցում հրապարակված ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:

«Բարեպաշտության իրական երեսը:

Ամեն երկրորդ բառը ասել Աստված, մեջբերումներ անել Աստվածաշնչից և սպառնալ գյումրեցիներին: Սա Վարդան Ղուկասյանի գործելաոճն է եղել տարիներ առաջ և հիմա:

Համացանցում տարածվող ձայնագրությունը դրա վառ ապացույցն է: Քրեական գործերով անցնողը սպառնում է ՀՀ քաղաքացուն, այն նույն գյումրեցուն, ում կարիքը հոգալու, հոգսը թեթևացնելու համար աղոթելուց զատ նաև քաղաքապետ դառնալու բաղձանքը ունի:

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:

Սիրելի գյումրեցիներ, թույլ չտաք կրիմինալի վերադարձը, դուք պետք է ազատ լինեք ձեր ընտրության մեջ»,- գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:

Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:

Ներկայացնում ենք խոսակցությունը ստորև.

– Դոմիկները, բանը, խանութներն օր ես տվել եմ՝ մինչև Միկրոյի բանը… (դարպասը-հուշում է զրուցակիցը), հա, ըդոնց մտի թաք-թաք պայմանավորվի, թող սաղ իրար հետ գան մոտս, ժամ պայմանավորվի ու ըսա, իրիկունվա կողմ:

-Մե 2 հոգի կան, մեռել են, իրանց տեղը կանգնողներին եմ ըսել, մնացածին սաղին ըսել եմ, ժամը 6:30 կհավաքվին, կառնիմ գուկամ:

-Ըսա պո*նիկներ, էդ սաղ ինքն է ձեզի տվել, մինչև հմի օր տներդ կպահեք գյո*եր, ինքն է տվել, ես կանցնիմ, բայց դուք հետո պրոբլեմ կունենաք, եթե ձեզի չպահեցիք:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը:

«Հայաստանի քաղաքացու մասին էս բառապաշարով խոսողը Հայաստանում իսկի ժեկի պետ չպիտի լինի ու չի էլ լինի։

Իսկ պատասխանը կստանա թե մեզնից, թե գյումրեցուց՝ մարտի 30-ին»,- գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:

Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու: