Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանն է անդարադրձել միջազգային մամուլը։
Բրիտանական «The Telegraph» թերթին հարցազրույց է տվել մաքսանենգության հարցերով մասնագետը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի ներքաղաքական ցնցումները կարող են միգրացիայի հոսք առաջացնել դեպի Մեծ Բրիտանիա և Եվրոպա։
Նշվում է, որ քաղաքական ցնցումները կստիպեն, որպեսզի մարդիկ մաքսանենգների օգնությամբ արտագաղթեն։
«Այս օրերին սպասում ենք թուրքերի, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Այդ բողոքի ակցիաներն ազդում են թուրք ժողովրդի իրավունքների վրա»։
Մասնագետը հավելել է, որ այդ մարդիկ կարող են ցույցերից լուսանկարներ ցույց տալ և նշել, որ ենթարկվում են քաղաքական հետապնդման։
«The Telegraph»-ը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքական անկայուն վիճակն ազդում է այդ երկրի առանց այդ էլ թուլացած տնտեսության վրա։

Բաց մի թողեք
Բրյուսելը ժպտում է Թուրքիայի «Մեքքայի» պաշտպանական համաձայնագրին՝ չնայած չինական լրտեսության մտավախություններին
Բըրնհեմի էներգետիկայի ղեկավարը նոր տարվանից ակնկալում է կենսապահովման ծախսերի կրճատում
ԵՄ-ն պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել տվյալների կենտրոնների վրա։ Ոչ բոլոր երկրներն են ցանկանում դա անել