ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Գյումրու գալիք ընտրությունների մասին և ոչ միայն․
2020թ նոյեմբերի 10-ից,առավել ևս 2023թ սեպտեմբերի 19-ից հետո ցանկացած մեկը, ով գնում է համագործակցության ՔՊ-ի հետ, չի կարող այլևս խոսել հայրենասիրությունից. կարիերիստ է, անինքնասեր, բարոյական որակներից զուրկ…
Այսինքն, նման մարդը հանուն պաշտոնի, հանուն սեփական նյութական բարիքի պատրաստ է ամեն բան ուրանալ, ցանկացած նվաստացման գնալ: Անձն իր իրական դեմքը ցույց է տալիս ֆորսմաժորային իրավիճակում, ուստի կապ չունի, թե սովորական պայմաններում ինչպես է իրեն նախկինում դրսևորել:
Թշնամուն, հայրենիքը ուրացողին որպես վերադաս ընդունողը չի կարող արժանապատվորեն քաղաքը կառավարել:
Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար»:

Բաց մի թողեք
Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է
Թուրքիան, Հայաստանը․ Հպատակություն, թե՝ համագործակցություն․ սահմանները
Սեպտեմբերի 3-ից անցել է 13 տարի` պատերազմները, կորուստները և ձախողումները