24/04/2025

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Ապրիլի 16-ին Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Ս.-ին մի քաղաքացի մոտ 600 հազար դրամ պարտք ունի և քանի որ քաղաքացին ի վիճակի չէ օրերի ընթացքում պարտքը մարել, Լևոն Ս.-ն այդ 29-ամյա կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ՝ օրական նրանից պահանջելով 45 հազար դրամ, իսկ չվճարելու դեպքում սպառնալիքներ և հայհոյանքներ է ուղղել այդ կնոջը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Շենգավիթի ոստիկանները տեղեկությունն են ստացել, որ ժամը 22:00-ի սահմաններում Լևոն Ս.-ն այդ կնոջից պահանջել ու ստիպել է, որպեսզի նա գնա Բագրատունյաց փողոց, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է «թիթեռնիկների հավաքատեղի» և զբաղվի մարմնավաճառությամբ ու դրա դիմաց իր պարտքը մարի։

Մերժում ստանալուց հետո Լևոն Ս.-ն մի քանի անգամ հարվածել է այդ կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Շենգավիթի համայնքային ոստիկանները հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, Արին-Բերդի փողոցում հայտնաբերել են Լևոն Ս.-ին և կավատություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և Լևոն Ս.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: