Երեկվանից Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում 2 տարեկան երեխայի են որոնում:
Ինչպես տեղեկացրել ենք, Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները և քաղաքացիները որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
ՆԳՆ–ից հայտնեցին, որ ոստիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են: Մամուլում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ 2-ամյա երեխային հնարավոր է առևանգել են:
Որքանո՞վ է այս վարկածը կառույցը հավանական համարում։ «ՆԳՆ ենթակա ծառայությունները քննարկում են տարբեր վարկածներ։ Բոլոր վարկածները մանրամասն ուսումնասիրվում են։ Առևանգման վարկածն այս պահին չի հաստատվում»,- նշեցին ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում