ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուճապային գործողությունների մասին։
Նրա խոսքով՝ վարչապետը գիտակցում է հանրության բացասական վերաբերմունքը թե՛ իր ղեկավարած իշխանության, թե՛ վերարտադրվելու հնարավորության նկատմամբ։ Կյուրեղյանը շեշտել է, որ վարչապետը լիովին տեղեկացված է իր չկատարած խոստումների հետևանքների և դրա դիմաց սպասվող պատասխանատվության մասին։
Կյուրեղյանը անդրադարձել է նաև վարչապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով, որ նման քայլի դիմելու իրավունք Փաշինյանը չունի։ Պատգամավորը վստահեցրել է, որ եթե նման փորձ արվի, ապա ժողովրդի հավատացյալ հատվածը, որ կապված է Հայ առաքելական եկեղեցու հետ, դուրս կգա պաշտպանելու իր հոգևոր կառույցը։
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Հռոմի պապի հանդիսապետությամբ Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման Սուրբ պատարագը
Լրագրողական համայնքում նոր ընտանիք կձեւավորվի․ Մերի Մանուկյան – Փայլակ Ֆահրադյան․ Շնորհավորանքներս․ Լուսանկար
Հոկտեմբերի 19-ի աստղագուշակ․ Վատ օր չէ կենցաղային հարցերը լուծելու, մանր վերանորոգումներ անելու համար