Իրանի դեմ Իսրայելի «ագրեսիայի» համար պատասխանատու է Միացյալ Նահանգները, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ամերիկան, ի հեճուկս միջազգային իրավունքի բոլոր նորմերի, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- ասել է Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Իրանի ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր տարաձայնությունները և միասնական ճակատով հանդես գա ընդդեմ իսրայելական ագրեսիայի, կոչ է արել Իսլամական Հանրապետության նախագահը։
«Մենք չենք ձգտել պատերազմի և չենք սկսել պատերազմը։ Դա մենք չենք, որ սպանել ենք երկրի բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, այլ այդ ահաբեկիչներն արել են դա,- ասել է Փեզեշքիանը։- Մենք ագրեսորներ չենք։ Այսօր մենք, ավելի քան երբևէ, միասնության և համերաշխության կարիք ունենք, և ամբողջ իրանական ազգը պետք է միավորվի և վճռականորեն հանդես գա ընդդեմ ագրեսիայի»։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար