Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրենլանդիա կատարած իր այցի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը, որը ներկայումս ներգրավված է բարձր ինտենսիվության հակամարտության մեջ և արդեն մի քանի տարի է՝ որոշում է չհետևել ՄԱԿ-ի կանոնադրությունը, կարող է միջնորդ լինել»,- ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն միտքը, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև։
Մակրոնը նաև հայտնել է, որ Փարիզը չի օգնել Իսրայելին որևէ «պաշտպանական գործողությունում», քանի որ «համապատասխան հայցեր» չեն եղել: Նա նախկինում խոստացել էր, որ եթե Իսրայելը դիմի, Ֆրանսիան կտրամադրի պաշտպանական աջակցություն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Դրանից հետո Թրամփը հայտնել է Պուտինի հայտարարած պատրաստակամության մասին՝ միջնորդ դառնալու Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործում։ Թրամփը նշել է, որ «բաց է» Մոսկվայի կողմից միջնորդության համար։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար