Էրդողանի Բաքու կատարած այցից հետո նա կրկին բարձրացրել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Թեհրանում արձագանքում են՝ եթե Թուրքիայի նախագահը հույս է կապում Մասուդ Պեզեշկյանի խոստումների վրա, ապա լուրջ սխալ է անում։
Այս մասին տեղեկանում ենք Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքից։
Իրանի դիրքորոշումը միանշանակ է. միջանցքի հարցը դուրս է քաղաքական գործիչների լիազորություններից և գտնվում է միայն Գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավասության տակ։
Իրանը նախկինում արդեն հավատացել է Արևմուտքի խոստումներին՝ ծանր հետևանքներով։ Այսօր Իսլամական Հանրապետությունում չկա տեղ դիվանագիտական փորձարկումների համար։Որոշումը կայացնում է առաջնորդը։ Ոչ մի արտաքին ճնշում չի փոխի Իրանի անսասան դիրքորոշումը։ Սա ազգային արժանապատվության և ռազմավարական անվտանգության հարց է։

Բաց մի թողեք
ԵՄ կոմիտեի ղեկավարին անանուն աշխատակիցները մեղադրում են «վրդովեցուցիչ ստերի» մեջ. Լուսանկար
Մակրոնի վերջնական բյուջեն կախված է Լը Պենի աջակցությունից…
ԵՄ նախարարները քննարկում են արտակարգ միգրացիայի վերաբերյալ նոր միջոցառումներ