27/07/2025

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փափուկ բարձ է դնում Հայաստանի գլխի տակ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությանը ամերիկյան ընկերության հնարավոր մասնակցության մասին տարածված լուրը:

Ինչպես հաղորդում է Report-ը, գերմանական «Berliner Zeitung» հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա այն հարցն է, որը Հայաստանը պետք է լուծի։

«Նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, թե ոչ, դա իրենց գործն է։ Մինչ այդ, մենք զբաղված ենք մեր սեփականով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր ենք հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։ Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ամբողջ տարածաշրջանին։

Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը», – ընդգծեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Periodista Digital կասկածելի անվամբ կայքը իրականության հետ կապ չունեցող ապատեղեկատվական նյութ էր հրապարակել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Իրականությունն այն է, որ Հայաստանը չի ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով որ նման որոշում է կայացվել, քանի որ նկատելի է եղել ինքնիշխանության զիջման վտանգ։

Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը․ «Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է՝ այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»:

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ: Ինչպես հաղորդել է Report-ը, այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ․ «Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է՝ այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»։