«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։
Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի ժամանակահատվածում։
Հրաբուխին տրվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ՝ սա նշանակում է, որ վերջինիս ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռչող ինքնաթիռների համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ շրջակա տարածք այցելելուց և հատկապես չփորձել բարձրանալ հրաբխի վրա։
Կրաշենիննիկով հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա»։

Բաց մի թողեք
imID համակարգում խափանում է արձանագրվել. Լուսանկար
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ
Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք էր, որևէ մեկը չպետք է «պլստա». Փաշինյանը՝ Խաչատրյանի մասին