Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
«Չենք ծառայել բանակում քավորս ու ես
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի արական սեռի աշխատակիցներից քանի՞ հոգի ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ Մարզպետարանից հայտնել են ․ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից երկու աշխատակից ժամկետային զինվորական ծառայություն չի անցել»։
Իրականում մարզպետի աշխատակազմի ոչ թե 2 աշխատակից, այլ ավելի շատերը ժամկետային զինծառայություն չեն անցել, այդ մասին տվյալներն առկա են մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված նրանց կենսագրականներում։
Մարզպետի նշած 2 աշխատակիցներից մեկը հենց ինքն է ՝ Հայկ Ղալումյանը։ Նախկինում նրան հարցում եմ արել, թե ինչու չի ծառայել բանակում։ Նա պատասխանել է, որ ժամկետային զինծառայություն չի անցել օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ոչ Նիկոլ Փաշինյանն է ծառայել բանակում, ոչ էլ՝ իր դասընկեր, իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը, երկուսի չծառայելու պատճառներն էլ գաղտնի են»։

Բաց մի թողեք
Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան. Լուսանկար
Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․
Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․