Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին։
Նա մասնավորապես հայտարարել է. «Իրանը մեզ համոզում էր, որպեսզի մենք ակտիվորեն օգտագործենք Ռուսաստանի և Իրանի միջոցով անցնող լոգիստիկ ուղղությունը։ Ռուսաստանւ, Հայաստանը, Իրանը դեպի Պարսից ծոց։ Համոզո‘ւմ են։ Բայց դա մե‘զ է առաջնահերթ անհրաժեշտ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև, որ Բելառուսը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում առևտրատնտեսական գործընթացներում։

Բաց մի թողեք
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը
Հունգարիան հրաժարվում է սննդամթերքի գների սահմանափակումներից, որոնց դեմ էր ԵՄ-ն