Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։
Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին