Մինսկի գործընթացը փակելու որոշումը կայացվել է միաձայն՝ ԵԱՀԿ բոլոր 57 անդամ պետությունների կողմից։
«Այս պատմական իրադարձությունը ընդգծում է դիվանագիտության հնարավորությունները, նույնիսկ տասնամյակներ տևած հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնագիրը շարունակում է հնարավոր մնալ, երբ կողմերն ունեն փոխզիջում գտնելու ընդհանուր վճռականություն», – ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ մեկնաբանելով որոշումը։
Նա նաև վերահաստատել է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին աջակցելու իր շարունակական հանձնառությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ նախարարական խորհուրդն այսօր որոշել է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների վերացման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։






Բաց մի թողեք
Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է