Սեպտեմբերի 5-ին Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ՝ մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց, երբ փորձել են մարզմանը ներկայանալ նախկինում տրամադրված բեյջերով:
Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն:
«Այս ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչները ստիպված խստացրել են հսկողությունը, դա էլ հանգեցրել է այլ լրագրողների դժգոհությանը:
Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք վաղը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, չկրկնել այսօրվա փորձերը, հարգել միմյանց աշխատանքը և հիշել, որ ԲԵՅՋԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈւՄ ԱՅՆ ՏՐՎԱԾ Է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։
Բաց մի թողեք
Բողոքի ձայն ենք բարձրացնում նման հոգևորականների հակագիտական գործունեության դեմ․ Լուսանկար
Պուտինը ստացավ «այն, ինչ նա ուզում էր»․ Զելենսկի
Արցախցի մի քանի «նիկոլական» բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդուն ասում է. «Հիշիր, ով ես դու»