Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարները, սակայն Երևանը պետք է հասկանա, որ դա կնշանակի արմատապես տարբեր սակագնային ռեժիմ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրում:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Եթե այսպես շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունը այս երկրի նկատմամբ։ Հայաստանի իրավունքն է որոշել, թե որտեղ պետք է լինի։ Բայց նրանք նաև հասկանում են, որ այդ դեպքում իրենց համար սակագնային ռեժիմը տարբեր կլինի, այդ դեպքում մենք մեր երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ չենք ունենա, և չի լինի անմաքս առևտուր»։
Նա ընդգծել է, որ սա կարող է բավականին «ցավոտ» հարված հասցնել հայ արտադրողներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում. «Շուկայի առանձնահատկություններն այնպիսին են, որ նրանց արտադրանքը պահանջարկ ունի Ռուսաստանում։ Նրանց շրջապատող բոլոր երկրները խնդիրներ չունեն խաղողի, ծիրանի կամ այլ մրգերի ու բանջարեղենի հետ, նրանք ունեն այդ ամենը։ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է։ Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ հայկական շուկան կհեղեղվի ԵՄ-ից ապրանքներով, ինչը քիչ հնարավորություններ կթողնի հայկական բիզնեսի զարգացման համար։ Ըստ երևույթին, նրանք նույնպես պետք է գնահատեն այս գործոնները, և նրանք կգնահատեն դրանք»։
Բաց մի թողեք
Բողոքի ձայն ենք բարձրացնում նման հոգևորականների հակագիտական գործունեության դեմ․ Լուսանկար
Պուտինը ստացավ «այն, ինչ նա ուզում էր»․ Զելենսկի
Արցախցի մի քանի «նիկոլական» բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդուն ասում է. «Հիշիր, ով ես դու»