28/12/2025

Եթե խաղաղությունը ստորագրվում է հարկադրաբար, ապա դա խաղաղություն չէ, այլ՝ շոու

Էդուարդ Յաննի ֆեյսբուքյան գրառումը․

«Թշնամին արդեն 4 տարի է մտել է ՀՀ սուվերեն տարածք ու թիրախավորել մեր բնակավայրերը։ Օրինակ Սյունիքում – Ջերմուկի դիմաց – թշնամու դիրքերն առաջ են տված մոտ – 8.5 կմ, որտեղից քաղաքը կարծես ափի մեջ լինի: Եթե խաղաղությունը ստորագրվում է հարկադրաբար, ապա դա խաղաղություն չէ, այլ ուղղակի շոու:

Ադոլֆ Հիտլերն էլ Սովետական Միության վրա չհարձակվելու պայմանագիր ստորագրեց, որը հայտնի է Մոլոտով – Ռիբբենտրոպ պակտ անվանմամբ… բայց արդյունքում ինչ եղավ

▫️Սև լճի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ – 2.5 կմ
▫️Տեղ և Կոռնիձոր գյուղերի երկայնքով մոտ – 650 մետր
▫️Իսկ Ներքին Հանդ գյուղը՝ 3 կողմից շրջապատված է թշնամու դիրքերով որոնք առաջ են տված մոտ 4․5 կմ, որոշներն էլ տեղակայված են գյուղի տներից մոտ 600 մետրի վրա, ուր երեխաները գնում են դպրոց թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ։
Նույնը Գեղարքունիքում է`

▫️Սոթքի հանքի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ – 3 կմ, ինչի արդյունքում հանքավայրի կեսից ավելին անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ,
▫️Կութ գյուղի դիմաց մոտ – 2.5 կմ
▫️Ներքին Շորժայի դիմաց – 4 կմ
▫️Վերին Շորժայի դիմաց մոտ – 6.5 կմ
Իսկ Տավուշում`
▫️Բերքաբեր գյուղի դիմաց դիրքերն առաջ են տված մոտ 3․5 կմ
▫️Վազաշենի դիմաց – 3
▫️Պառավաքարի դիմաց – 3.5
Ես խուճապ չեմ տարածում, ուղղակի հիշեցնում եմ `
▫️իրողությունը
▫️ցույց տալիս թշնամու դիրքերի տեղակայումը
▫️և վերլուծում, թե ինչի է նա ընդունակ

Հուսանք, ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը կնպաստի, որ թշնամին գոնե դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, թե չէ ստացվում է զենքի նշանոցի տակ ինչ դեմ են տալիս ստորագրում ենք»։