Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ընդդիմությունը մինչ ԱՄՆ ընտրությունները պնդում էր, թե Թրամփը, գալով իշխանության, չեղարկելու է ՀՀ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը, սակայն եղավ հակառակը՝ հարաբերություններն ավելի խորացան, և տեղի ունեցավ օգոստոսի 8-ի իրադարձությունը:
Մելքոնյանի խոսքով՝ հիմա էլ այս ձեռքբերումներն են կապիտուլյացիա համարում:
«Ընդդիմությունն ուզում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մնա, որ Ռուսաստանի ոտը ստեղից չկտրվի: Երբ Ադրբեջանը հարձակվեց մեր տարածքների վրա, ռուսական զորքը ոչինչ չարեց, հիմա ո՞նց վստահենք: Նոյեմբերի 9-ի 8 կետը չի կատարվել: Հիմա ուր է Արցախի ժողովուրդը․ խաղաղապահները անվտանգության երաշխավորն էին, չէ՞, էս է Ռուսաստանի անվտանգությունը: Ռուսաստանի հետ բարեկամությունը ես բարեկամություն չեմ համարում, էտի ուղղակի եղել ենք իրենց ճորտատիրության տակ»,- ասում է նա:
Պատգամավորն այն համոզմանն է, որ ընդդիմության խոսացածի տակ ճիշտ չկա․ ինչ ասում են, ստում են:
Մելքոնյանն ընդգծում է՝ ամբողջ աշխարհը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, իսկ հայկական կողմը որ ասի՝ այդպես չէ, տանելու է պատերազմի:
«10 տարի Քոչարյանն է եղել նախագահ, 10 տարի՝ Սերժը, թող գոնե անկախությունը ճանաչեին: Վիտո Բալասանյանն ասում էր՝ կյանքում Ղարաբաղը չի դառնա Ադրբեջանի մաս: Գերադասում էին հանձնել Ադրբեջանին, քան դառնա Հայաստանի մաս, մոռացե՞լ եք: 200 տարի մեզ ասել են, որ թուրքերը մեր թշնամին են, կազմակերպված ձևով ցեղասպանություն եղավ, նույն մարդիկ նույն ոճով Արցախը հայաթափեցին, բերին լցրին Հայաստան: Մենք մեր հարևանների հետ պետք է հարևանություն անենք, ոչ թե դրսից տղա բերենք վրեքները»,- նկատում է իշխող ուժի անդամը և հավելում. «Ադրբեջանի ժողովրդի ուշքն էլ չի գնում պատերազմելու համար․ բոլորս էլ խաղաղություն ենք ուզում»:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա