28/12/2025

Ուշադիր լսե՛ք ինձ, հեռացե՛ք. Նեթանյահուն հայտարարել է Գազայում լայնածավալ ցամաքային գործողության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելը Գազայում ոչնչացրել է «50 ահաբեկչական բազա»՝ ընդգծելով, որ սա Գազա քաղաքի գրավման գործողության «միայն նախերգանքն» է։

«Վերջին երկու օրվա ընթացքում Գազայում ոչնչացվել է ահաբեկչական 50 բազա։ Սա նախերգանք է հիմնական լայնածավալ գործողության։ Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին. ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Գազա քաղաքի բնակչությանը լքել այն և հայտարարել է հզոր ցամաքային գործողության մասին։

Երկուշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Գազան, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չհրաժարվի զենքերից։