09/09/2025

Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել

«Պատիվ ունեմ» խմբակցությունը էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես գալու։

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է քիչ առաջ տեղեկացրել․ «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»։