Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:
Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Իռլանդիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանն, ով իր կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց հենց Իռլանդիային:
Երկրորդն կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը:
Հայաստանի հավաքականի խաղացող Արթուր Սերոբյանի խփած 3-րդ գոլը մրցավարը չեղարկեց, քանի որ արձանագրվել էր խաղից դուրս իրավիճակ։
Խաղն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2:1: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:


Բաց մի թողեք
Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով
Եվրոպայում շոգի ալիք. Այս երկրները կարմիր շոգի մասին նախազգուշացումներ են տվել մայրցամաքի շոգի պատճառով
Մունդիալ – 2026. Մեսսիի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը