Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե Հայաստանում գոյություն ունեն քաղբանտարկյալներ, թե ոչ։
Պատգամավորը մանրամասն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գործին՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքին։ Նրա խոսքով՝ գործի վերաբերյալ հաղորդագրությունները տարածվում են նաև անգլերենով, և դրանք համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների շրջանին։
Գրիգորյանի պնդմամբ՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթում առկա է դրույթ՝ ուղղված ռևանշիզմի դեմ պայքարին, և իշխանությունները ցանկացած մեկին, ով խոսում է Արցախի կամ ազգային արժեքների մասին, ներկայացնում են որպես ռևանշիստ կամ ահաբեկիչ. «Փաշինյանը փորձում է ցույց տալ Ալիևին, որ բոլոր նրանք, ովքեր համարձակվում են քայլեր անել այս հարցերում, կձերբակալվեն։ Դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ սա քաղաքական հետապնդում է, և գործ ունենք քաղբանտարկյալների հետ»:

Բաց մի թողեք
Ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ
Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում