ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում սեպտեմբերի 19-21-ը կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Անդրադառնալով այս այցին՝ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Րոպեներ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, որը ես անձամբ մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Բանն այն է, որ մեր ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով շփումները գրեթե միշտ եղել են բանակցային գործընթացի շրջանակներում և գրեթե միշտ խորհրդապահական, այսինքն՝ երբ մերոնք հանդիպել են ադրբեջանցիների հետ, հանրությունը ի սկզբանե իմացել է, որ թեման կոնֆլիկտն է ու դրա լուծմանը վերաբերող հարցեր: Մենք էլ, ադրբեջանցիներն էլ սովոր չենք այլ ֆորմատի շփումների, և դա նորմալ է, ավելի ստույգ՝ նորմալ ԷՐ:
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո այդ ՆՈՐՄԱԼԸ պետք է փոխվի և՛ քաղաքականության մակարդակում, և՛ մեր գիտակցության մեջ:
Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հանդիպելու, իրար լսելու համար, իսկ եթե այդ հարթակը Երևանն է կամ Բաքուն, սա արդեն մի այլ մակարդակի է բարձրացնում խաղաղության գործընթացի կապիտալիզացիան:
Խաղաղության գործընթացը փաստաթուղթը չէ: Խաղաղության գործընթացը մեր ու ադրբեջանցիների գիտակցության փոփոխությունն է, իսկ դրա նախապայմանը իրար հետ շփումներն են ու տոտիկ-տոտիկ վստահելը:
Մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, որոնց մեկ օր շուտ տուն վերադարձնել է պետք, և ես վստահ եմ, որ մեր ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակության այցը Բաքու մեզ մի քանի քայլ մոտեցնելու է այդ բաղձալի օրվան»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան։
Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի՝
Էդգար Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Էդգար Հունանյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024-ի հուլիսին:
Բաց մի թողեք
Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… Տոնոյան
Արփինե Սարգսյանն անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները
ՔՊ-ն մոբիլիզացնում է ուժերը, բիզնեսմեններին հավաքել են Նոր Դվին ռեստորանում