Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը ասուլիսում կրկին անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպին։
Բաբայանի խոսքով՝ եթե տեղի ունեցածը քաղաքական պատվեր չլիներ, ապա իր անուն-ազգանունը որպես մեղադրյալ չէր շրջանառվի։ Նա նշել է, որ դեպքի առթիվ քննություն է ընթանում և կարևոր է, որ այն արագ ավարտվի։
Մենք մեսսինջերով հարց ուղղեցինք Հակոբ Կարապետյանին․
Ավետ Բաբայանն ասում է, որ սա իր դեմ քաղաքական պատվեր է, որ հայհոյանքները Ձեր կողմից են սկսվել, ինքը որևէ կապ չունի ծեծռտուքի հետ, ինչպես կմեկնաբանեք, այդյոք Երևանի քաղաքապետարանի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքական կերպար է, գուցե ցանկանում է այդպիսով քաղաքական դիմակ հագնել ու ներթափանցել քաղաքականություն։ Գուցե այդպիսով շանտաժ է անում Տիգրան Ավինյանին, որ իրեն թույլ տա արձակուրդից վերադառնալ աշխատանքի?
Ահա և Հակոբ Կարապետյանի պատասխանը․
Քաղաքական պատվերի մասին պնդումը ծիծաղելի է, որովհետեւ նախ՝ էդ մարդն է ինձ առաջինը գրել, ես չեմ գրել իրեն։ Ես նրա գոյության մասին իմացել եմ այդ երեկոյան՝ ինձ գրելուց հետո։ Հետեւաբար, քաղաքական պատվերի մասին ակնարկները ոչ միայն բարոյական տեսակետից են կասկածելի, այլեւ անհեթեթ են։
Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ նա մի քանի օր առաջ ասում էր, թե իբր ինձ չի ճանաչում եւ իմ հետ որեւէ կերպ չի առնչվել։ Հիմա մտքի պայծառացում ունի։ Կարծում եմ, հետագա փաստերի ի հայտ գալուց հետո էլ ավելի կթարմանա հիշողությունը։
Հայհոյանքների մասով․ իմ կողմից նրա հասցեին բոլոր կոշտ արտահայտություններն ու հայհոյանքները արվել են ԲԱՑԱՌԱՊԵՍ ի պատասխան նրա վիրավորանքների եւ կեղտոտ հայհոյանքների։ Խոստովանում եմ՝ նրա ասած մեկ բառին պատասխանել եմ տասը բառով, բայց դա եղել է համարժեք պատասխանը նրա հայհոյանքների։
Հասարակական կարգի պաշտպանության վարչության պետը կամ պետի ժ/պ-ն՝ հանրային ծառայության պաշտոն է, որին նշանակվում են քննություն հանձնելու դեպքում, դա քաղաքական պաշտոն չէ։ Իսկ թե արդյոք ինքն է շանտաժի ենթարկում Տիգրան Ավինյանին, թե՝ հակառակը՝ Ավինյանն է փորձում պաշտպանել իր ենթակային, ես հաստատ չեմ կարող ասել, պարզապես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ասուլիսը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում, երբ ժ/պ-ն արձակուրդում է, իսկ նրա կողքին նստած էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Բաց մի թողեք
Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… Տոնոյան
Անցյալի փորձը մեզ ցույց է տալիս՝ կարողացել ենք հաղթահարել՝ կարող ենք նաև հիմա
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել