Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:
Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
«Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:
Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):
Դատական նիստը դռնբաց է»։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները