ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիմել է դատարան՝ պահանջելով «պարտավորեցնել Հայկ Դեմոյանին հրապարակայնորեն հերքել Armlur TV Յութուբյան ալիքում հրապարակված «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից և պատգամավորից բացի կա ևս մեկը․ ո՞վ է նա» վերտառությամբ տեսանյութում արված հայտարարությունը:
Այն է. «Այդ ժամանակ կազմակերպված հանցագործության բաժնի աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննության էին տարել նաև թանգարանի ասպիրանտներին։ Ինչո՞ւ, որովհետև եղավ մեկ հեռախոսազանգ։ Զանգահարեց ինձ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը և այսպես վրդովված տոնով ասաց՝ ինչու եմ ես քրեական գործ հարուցել էդ գրքերի համար, էդ գրքերը գողացել են, ես անակնկալի եկա ասացի. «Պարոն Բարսեղյան, բա որ գողացել են ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել»։ Ասաց, որ չենք ուզում աղմուկ լիներ, և ինքը պարզ տեքստով ասաց, որ գողացել են ասպիրատները… Այդ ժամանակ թանգարանում մի քանի հոգի են եղել ասպիրանտներ, երկուսին ես հետագայում կիմանամ, թե նրանք ովքեր են, այդ պահին ես չէի ճանաչում ոչ Վլադիմիր Վարդանյանին, ով այս պահին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և նախկին Ազգային ժողովի նախագահ և ներկա պահին արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հիմա եկեք էսպիսի մի դրվագ պատկերացնենք էլի. երկուսին տանում են` ես չեմ ճանաչում իրենց, բայց ես ստիպված քրեական գործ եմ հարուցել, հարցաքննում են, իմ ունեցած կցկտուր փաստացի տվյալներից մեկը այն է, որ Արարատ Միրզոյանը փորձել է թանգարանի աշխատակցուհիներից մեկի վրա բարդել գողության մեղքը։ Իսկ 17: 36 րոպեին նշում է, որ երկու բախտորոշ փաստաթուղթ է հրապարակվելու, աշխատում են էդ ուղղությամբ, դուք էս փուլում, էս պատմական փուլում` բախտորոշ, եթե չեք պարզում, չեք ուզում մաքրվել և հասկանալ էս երկու անձը, ովքեր միգուցեև կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ, դուք թու՞յլ եք տալիս Ձեր և Ձեր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր գոնե էս փուլում կասկածվում են։ Ուրեմն 2007-ին հարուցված քրեական գործի ցուցմունքները կան՝ որպես կարևոր փաստաթուղթ, որ առնչվում է Հայաստանի անվտանգության հետ, սա նաև դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ հրապարակեք Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի հարցաքննության տեքստերը։ Սա հրապարակման համար պարտադիր է»:
Միրզոյանը նաեւ պահանջել է Հայկ Անուշավանի Դեմոյանից՝ հօգուտ Արարատ Սամվելի Միրզոյանի, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-պատիկի չափով՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:
Բաց մի թողեք
Արամուսում հրացանով uպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել. Լուսանկար
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարածը ձերբակալվել է
Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանքը մեղմացվել է