Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը՝ «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։
Այն փառատոնի համար հատուկ հեղինակած կարգախոս է, որը շեշտում է փառատոնը, որպես համատեղ և միաժամանակ յուրաքանչյուրի անձնական տոն։
Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 11-են, որոնց թվում են՝ Բելգիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հունգարիան, Հարավային Կորեան, Նիդեռլանդները և այլ երկրներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են՝ Բեռնար Հոկմայանը, Բարտոշ Շիդվովսկին, Իրինա Ժուկովան, Ժակ Ժենեն, Միքելա Պանելան:
Արտասահմանյան ծրագրում նախատեսված են Բենչա Թատրոնի «Խորքային Տարածություն»-ը (Նիդեռլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)»-ը (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների Պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն Պարային Ընկերության «Կյանքի Գույներ»-ը (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնի ծրագրում ներառված են մի շարք վարպետության դասեր արտասահմանյան փորձագետների կողմից։ Կիրականացվի «Կլոր Սեղան», որի նպատակը համագործակցության կապերի ստեղծումն է հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև։
Փառատոնի մեկնարկը կտրվի ՊեկինԴենս/LDTX -ի (Չինաստան) «Լույսեր Որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: ՊեկինԴենս/LDTX -ը պարային խումբ է, որը հիմնադրվել է 2005 թվականին Վիլլի ՑԱՕ-ի և ԼԻ Հան-ժոնգի կողմից: LDTX-ը նշանակում է «Լեյ Դոնգ Տիան Սյա» («Որոտում է տիեզերքում»): Թատրոնը զբաղվում է ստեղծագործական, կրթական գործունեությամբ՝ Չինաստանի տարբեր քաղաքներից չինացի արվեստագետներին առաջարկելով ազատ արտահայտման հարթակ և խթանելով պարի բազմակողմանի աճը: Ներկայացումը ուսումնասիրում է մարդկային գոյությունը աբստրակտ շարժման միջոցով: Այն մարտահրավեր է նետում լույսի և ստվերի ընկալումներին՝ հանդիսատեսին ուղղորդելով դեպի ժամանակի և զգացմունքների ճանապարհորդության։ Բեմադրչ՝ Վիլլի ՑԱՕ:
«ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը իրականացվում է Երևանի Քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Փառատոնի գլխավոր աջակիցներն են Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության Մշակույթի և Սպորտի նախարարությունը և Հոսք Հիմնադրամը։ Այս տարի Հայ Ֆեստ փառատոնը համագործակցում է Ավինյոն ՕՖՖ Փառատոնի հետ։ «ՀԱՅ ՖԵՍՏ» Կատարողական Արվեստների Միջազգային Փառատոնը ընդգրկված է EFFA Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։
Բաց մի թողեք
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր