ՀՀ վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը. դատավճիռը ստացավ օրինական ուժ, և նա պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ նա մեղավոր է ճանաչվել զինվորական պաշտոնեական անփութության համար, որը պատերազմի ժամանակ անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել։ Վերջնական դատավճիռը՝ 5,5 տարի ազատազրկում, հաստատվեց Վերաքննիչ դատարանի կողմից հունիսի 18-ին։
Բայց ավելի ուշագրավ է հանրության արձագանքը. հայ քաղաքացին նախկինի նման չի ընդվզում, չի ասում «Մեր Ջալալն է, մեր հերոսն է, ինչո՞ւ եք տանում»: Եվ եթե բոլոր գեներալներին էլ իշխանությունը ձերբակալի, կարծես հասարակությունը չի արձագանքի։
Սա վկայում է, թե որքան է իշխանությունը նսեմացրել հերոսներին, բանակը և հանրության վստահությունը: Ժողովուրդը, որը նախկինում պատրաստ էր պաշտպանել հայրենիքի պաշտպաններին, այժմ լռում է. իրենց լռության, չխոսելու ու իշխանության հետ գործարքի գնալու պատճառով հանրությունն էլ չի պաշտպանում հերոսներին:
Սա բացահայտ ցույց է տալիս իշխանության ավերը, հասարակության պառակտումը և հերոսների արժեզրկումը։ 44-օրյա խայտառակ պատերազմից հետո իշխանությունը այս կերպ քանդում է բանակի հեղինակությունը և կուժն ու կուլան կոտրում գեներալների գլխին, որպեսզի ինքը խուսափի պատասխանատվությունից։ Եվ սա միայն գեներալների հեղինակազրում չէ. Փաշինյանն ինքը եղել է գերագույն հրամանատար, և հենց նրա ղեկավարության շրջանում է տեղի ունեցել բանակի արժեզրկումը՝ պատասխանատվության խուսափմամբ։
Ավելին, հենց սա է նրանց ասած «Բանակի բարեփոխումը»՝ մի համակարգ, որտեղ չկա հերոս զինվորական, որի վրա հանրությունը դողա, և որտեղ «հերոսներն ու զինվորական հեղինակությունները» այլեւս չեն պաշտպանում իրենց երկրի պաշտպանությունը։
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան