Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոսի գործով ներգրավված է 54 քննիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։
54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։ Էլ ինչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցի քննարկումը Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է 00։30-ին։
Դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ երկու ամսով կալանքի որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ երեկ շուրջ 6 ժամ տևած քննությունից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
«Բացարձակապես իրավաբանություն չկա, լինելու է այն, ինչ որոշված է։ Էն որ ասում են՝ գործ կարելու մշակույթն էլ չկա, սա է»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 30 օրով