Տպագրական սխալը միայն թուղթ է փչացնում, բայց դուք՝ մի ամբողջ երկիր։
Ձեր սխալները չեն ուղղվում, որովհետև դրանք սխալ չեն՝ դրանք գիտակցված ընտրություն են։
Դուք տարիներ շարունակ ջնջում եք մեր պատմությունը, հերոսներին, փորձում եք նոր սերունդին սովորեցնել, որ ճշմարտությունը «անպետք» է։

Պաստառը կարելի է նորից տպել։
Բայց դուք ձեր խոսքերով ու գործերով արդեն ջնջել եք այն էջերը,
որոնք ժողովրդի հիշողության մեջ գրվել էին արյունով ու զոհողությամբ։
Դուք կարող եք սրբագրել տեքստը,
բայց ո՞վ պիտի սրբագրի ձեր դավաճանությունը։
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի․
պաստառը կուղվի՝
իսկ դուք կմնաք որպես ուրացման ու խաբեության խորհրդանիշ։
#ՈչՈւրացմանը #Հիշիր #ՉենքՄոռանալու
Ուրացողները՝Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պայմանագիր
Հայկ Մովսիսյանի Ֆեյսբուքի էջից




Բաց մի թողեք
Եթե իմ որդին այդպես է որոշել՝ նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում. Գագա Առուշանյան. Լուսանկար
Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․
Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․