Բաքվի լրատվամիջոցները, վկայակոչելով դեռևս ոչ պաշտոնական աղբյուրների, տեղեկացնում են, որ պատկան մարմինները նախագահի աշխատակազմի նակին ղեկավար Ռամիզ Մեհթիևի ընտանիքի անդամների տեղաշարժը սահմանափակել են:
Նրա կնոջը՝ Գալինա Մեհթիևային, որդուն՝ Թեյմուր Մեհթիևին և դստերը՝ Քյամալա Ալիևային արգելված է հեռանալ Ադրբեջանի տարածքից:
Մեհթիևի դուստրը մասնագիտությամբ սոցիոլոգ է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, գլխավորում է Բաքվի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլագիայի ամբիոնը, իսկ որդին 2014 թվականից զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
Որքանով հասկացվում է բազմաթիվ հրապարակումներից և սոցցանցային մեկնաբանություններից, Ռամիզ Մեհթիևի «գլխավորած խռովարարների խմբի անդամ» լինելու մեջ կասկածվում է նաև ԱԻ և քաղաքացիական պաշտպանության նախարար Քյամալեդդին Հեյդարովը:
Վերջինս ծնունդով Նախիջևանից է, մասնագիտությամբ՝ երկրաբան: Հեյդարովը մինչև 2006 թվականը գլխավորել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն, նույն տարում նշանակվել է ԱԻ և քաղաքացիական պաշտպանության նախարար: Վիկիլեքսը բացահայտել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան զեկույցը, որտեղ Հեյդարովը բնութագրված է որպես Ադրբեջանի «երկրորդ ամենահարուստ կլանի ղեկավար՝ Փաշաևներից հետո»:
Ադրբեջանի իշխանական վերնախավում Հեյդարովը նախիջևանյան կլանի վերջին ներկայացուցիչն է: Նրա դեմ տեղեկատվա-քարոզչական արշավն, անկասկած, կազմակերպված է և ուղղորդվում է Իլհամ Ալիևի աշխատակազմից:
Ի՞նչ է սպասվում Մեհթիևի ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ նրա որդուն, որ ուժային կառույցի փոխնախարար է և իշխանությունը բռնությամբ զավթելու գործում կարող էր առարկայական դերակատարություն ունենալ:
Ադրբեջանում Մեհթիևի շուրջ իրադարձություններն, իհարկե, այդ երկրի ներքին խնդիրն է, եթե, իհարկե, Ալիևը լուծում է սեփական իշխանության ամրապնդման կամ այն իրավահաջորդին փոխանցելու հարցը:
Իրադարձությունների հետագա ծավալումը, սակայն, կարող է ստանալ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական կողմնորոշման ենթատեքստ: «Մուսավթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի գնահատմամբ՝ Ադրբեջանը «դեռևս գտնվում է Ռուսաստանի կայսերական ազդեցությունը հաղթահարելու ճանապարհի մեկնարկակետում»:
Բաց մի թողեք
Պուտինն Իլհամ Ալիևին ասել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին «կանխել է նրա դեմ մահափորձը»
Սեփական սեռը արու գրածին քաղաքապետ նշանակած թիմը բոցվում է տեխնիկական վրիպակի վրա․ Լուսանկար
Ալիևին որքանո՞վ կհաջողվի ամեն ինչ պահել կառավարելիության ռեժիմում