19/10/2025

Հեծանիվ են քշում, նրանց առաջ կանաչ լույս է վառվում ու նրանք մտածում են, որ սիրելի ժողովրդի առաջ էլ է վառվելու այդ կանաչ լույսը

«Ես մի քիչ աշխարհ տեսած մարդ եմ և հիշում եմ, որ զարգացած, քաղաքակիրթ երկրներում հեծանիվների համար հատուկ ուղիներ կան՝ ինչպես ավտոմեքենաների, տրամվայների, տրոլեյբուսների, հետիոտն անցորդների համար:

Հիմա որ այդքան գովազդում եք, որ հեծանիվ գնեք հա հեծանիվ գնեք, Երևանում հեծանիվների համար ուղիներ կա՞ն: Ինչքան հիշում եմ՝ չկան: Հետևաբար, նախ պետք է այդպիսի ուղիներ լինեն, որից հետո արդեն քաղաքացիները կարող են իրենք ընտրել՝ հեծանիվ գնել կամ էլեկտրոմոբիլ:

Ավելին, առանց հեծանվային հատուկ ուղիների, հեծանիվ քշելը շատ-շատ վտանգավոր է և՛ հեծանվորդի, և՛ հետիոտն անցորդների, և՛ մեքենաների համար:

Իսկ նրանք, ովքեր հեծանիվ են քշում, նրանց առաջ կանաչ լույս է վառվում ու նրանք մտածում են, որ սիրելի ժողովրդի առաջ էլ է վառվելու այդ կանաչ լույսը»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից