Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահներն այժմ Գյումրիից բերում են Երեւան` Հակակոռուպցիոն կոմիտեի Մոսկովյան 1 հասցեում գտնվող շենք։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում` Ղուկասյանը։
Այսօր վաղ առավոտից ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կենտրոնացել էր Հայաստանի երկրորդ քաղաքում, սակայն նրանց չէր հաջողվում բերման ենթարկել քաղաքապետին, քանի որ արժանացել էին գյումրեցիների դիմադրությանը։

Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին