Այն, որ այսօր Արհեստական բանականությամբ կարելի է ստեղծել ամեն բան, կենդանացնել անշունչ առարկան, ստեղծել նաև արհեստական բանականության կերտած դերասանուհի, ով կխաղա ֆիլմում, ոչ ոքի համար նորություն չէ:
Թեև տարիներ առաջ, երբ Ալ Պաչինոյի հանրահայտ «Սիմոնա» ֆիլմը նոր էր բարձրացել հեռուստաէկրաններին, բոլորն այդ գեղարվեստական կինոնկարը ֆանտաստիկ ժանր էին համարում և թերահավատորեն մոտենում նման թեորեմների, թե շուտով այդ ամենը մեր առօրյա է ներթափանցելու:
Արհեստական բանականությամբ աշխատող նոր տեսանյութեր ստեղծելու հնարավորությունները իրագործելի են դարձնում ստեղծել տեսարաններ հայտնիների մասնակցությամբ՝ առանց նրանց թույլտվության: Այսպես, համացանցը պայթեցրել է տեսանյութ, որտեղ արհեստական բանականության կողմից վերստեղծված Մայքլ Ջեքսոնը թեքվում է KFC սեղանի վրա և ասում. «Քո հավը լավ տեսք ունի, ընկեր», նախքան ուտելիքի տուփ գողանալը, ըստ NYP-ի:
Մերիլին Մոնրոն կենդանանում է որպես TSA գործակալ, որը ստուգում է ճանապարհորդների պայուսակները, իսկ անվասայլակին գամված հանգուցյալ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը ենթարկվում է ամեն տեսակի նվաստացման՝ սկսած մոտոցիկլետ վարելուց մինչև WWE շոուում հայտնվելը:
Այս տեսանյութերը, բնականաբար, չեն համապատասխանում հայտնիների ժառանգների սպասումներին, թե ինչպես պետք է օգտագործվեն իրենց պատկերները, բայց նոր տեխնոլոգիաները չեն սպասում թույլտվության, և սոցիալական ցանցերը ամեն օր լցված են հազարավոր նմանատիպ տեսանյութերով: Նման տեսանյութերի տարածումը հնարավոր դարձավ OpenAI-ի Sora 2 հավելվածի թողարկմամբ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ինչպես նաև այլ հարթակների միջոցով, ինչպիսիք են Midjourney-ն և Google Gemini-ն:







Բաց մի թողեք
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն իր ենթակա բոլոր կառույցների աշխատողներին պարտադրել է … Լուսանկար
Դարձյալ թափարգել – պետությունների մասին
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին