«Հայաստանը չկարողացավ ճիշտ եզրակացություններ անել և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրեին ավելի ագրեսիվ դարձավ՝ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանին»։
Այս մասին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշելով 44-օրյա պատերազմին նախորդող իրադարձությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Նրանք (հայերը) մեզ սպառնացին նոր պատերազմով։ Նրանք ասացին, որ նոր պատերազմ կսկսեն նոր տարածքների համար և ամբողջությամբ կգրավեն Ադրբեջանը։ Նրանք պնդում էին, որ իրենց տանկերը կկայանվեն Բաքվի փողոցներում։ Նրանք ասացին, որ թեյ կխմեն Բաքվում։
Ըստ էության, նրանց երազանքը իրականացավ։ Մենք այն իրականացրինք։ Նրանց տանկերն այսօր ցուցադրվում են Պատերազմի ռազմավարի այգում։ Հայ ռազմական հանցագործները (նկատի ունի ապօրինի գերեվարված և կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և մյուս հայ գերիներին – խմբ.) այժմ դատվում են Բաքվում և ադրբեջանական թեյ են խմում քննչական մեկուսարանում», – հեգնել է նա






Բաց մի թողեք
Ղարաբաղը Ադրբեջան է․ Ֆիդանը այսպիսով է ընդգծել իր խորը հարգանքը
Փաշինյանը Ալիևին ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»․ Բայրամով
Ոխ չենք պահում, բայց ․․․ Ինչ է ասել Էրդողանը Բաքվում հայերիս դեմ հաղթական շքերթում