Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգ է իջեցվել՝ հավաքագրել իրենց մարզերի բնակիչների բոլոր խնդիրները՝ սոցիալականից մինչեւ առողջապահական, եւ լուծել դրանք։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այդ նպատակով մարզպետարաններին գումարներ են տրամադրվել, ասել են՝ հաջորդ տարի հատկացվելիք գումարն ավելի մեծ կլինի, քանի որ «ծրագրային վարկեր» են նախատեսված:
Ըստ ամենայնի, այդ վարկերը կծախսեն ոչ թե նպատակային՝ ըստ ծրագրերի, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին յուրօրինակ ընտրակաշառքի տեսքով։ Մարզպետներից մեկն անկեղծացավ, որ անգամ մարդկանց հավաբների, տանիքների խնդիրներ են լուծում։
Սակայն խոցելի խմբերից առավել իշխանությունը կարեւորում է համայնքում «ավտարիտետների» խնդիրները․ ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսություն․ Լուսանկար
Եթե լրագրողը հարց է տալիս, իսկ վարչապետը դիմում է դատարան, կնշանակի երկիրը վերածվել է բռնապետության․ Հակոբ Ավետիքյան
Այդ հարցին կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո