2 օր առաջ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ խոսել է այն մասին, որ դեռեւս 1999 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները հավաքագրել են Նիկոլ Փաշինյանին եւ օգտագործել որպես գործակալ։
Նա սեղանին դրված թղթապանակն է ցույց տվել եւ նշել, որ իր ասածները կարող է հիմնավորել գրավոր ապացույցներով, որոնք վերջերս է ձեռք բերել։
«Եթե մեկը ուզում է իմանալ, թե ով է այն մարդը, որը մի քանի պետությունների կողմից համարվում է ազդեցության գործակալ, ապա դա մեր երկրի ղեկավարն է»,- հայտարարարել է Արշակ Կարապետյանը: «Եթե դա այդպես չէ, ապա ինքը թող ընդամենը բացատրի՝ ինչպես Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար: Սա այն դեպքում, որ պաշտոնակատարը Արմեն Գևորգյանն էր, դե թող ասի՝ ինչու Գևորգյանին չնշանակեց, այլ Միրզոյանին: Թող ասի ու կտեսնենք՝ ով է գտնվել ազդեցության տակ: Եթե շարունակեցին, ապա ես պատմելու են այն, ինչ եղել է իրականում: Ասում են՝ ինքնիշխան կառավարություն, ինքնիշխան կառավարություն. ոչ այն ժամանակ են եղել ինքնիշխան կառավարություն, ոչ էլ հիմա: Թող երգեր չերգեն»,- ասել է Կարապետյանը:
Նա պատմել է, որ ինքը դեռ 2020-ի օգոստոսի 14-ին զգուշացրել է Փաշինյանին, որ պատերազմ է սպասվում: «Ես նկատեցի, որ ինքը սքրինշոթեր է անում, ես ինքս սկսեցի անձամբ զբաղվել դրանով ու բոլոր խոսակցությունները նրա հետ իմ մոտ ձայնագրված կա: Ու երևի ժամանակն է, որ այդ ձայնագրությունները սկսենք տարածել, այդ թվում այն ձայնագրությունը, երբ ես իրեն ասում եմ՝ հավատացեք սեփական հետախուզության տվյալներին: Ես պաշտպանվելու համար եմ ստիպված եղել ձայնագրել, ես հետախուզության պետ եմ եղել 10 տարի: Ինձ չեն կարող ձայնագրել՝ ես ի պատասխան զապիս չանեմ»,- նշել է Կարապետյանը:
«Մենք ունենք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցը իր վերադասին այն մասին, որ Փաշինյանը դեռ 1999 թվական, լինելով թերթի խմբագիր, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից»,- ներկայացրել է նախկին նախարարը եւ պատմել, որ այդ զեկույցում դեսպանատան աշխատակիցը նաեւ նկարագրել է Նիկոլ Փաշինյան ագենտին՝ որպես մարդ, գրել է, որ նա ունի ցածր մարդկային չափանիշներ, ահավոր ինքնասեր է, ժլատ է, հոգեբանական անկայուն վիճակում է եւ վերջում եզրակացություն՝ հենց այդպիսին էլ նա իրենց պետք է։ Նշել է նաեւ, որ Փաշինյանը գումարներ է ստացել ԱՄՆ կառավարությունից՝ գաղտնի տեղեկություններ տրամադրելու դիմաց։
Կարապետյանը նշել է նաեւ, որ ինքը ստույգ տվյալներ ունի, որ այս տարիներին զենք չի գնվել, որ ինքն ամեն ինչ տալու է թուրքերին։ Եւ կոչ է արել պայքարել այս իշխանության դեմ։






Բաց մի թողեք
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան
Գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեզանում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանականում․ Բորիս Նավասարդյան
Զինծառայության ժամկետի կրճատման մասին հանրային քննարկումները արհեստական են․ Գեղամ Մանուկյան