Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․
«Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22-րդ տարին։ Քսաներկու տարի՝ սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։
Շնորհակալ եմ քեզ Տեր Վրթանես Բաղալյան ջան, սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։
Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը։ Հաստա’տ մնա կարգիդ և ծառայությանդ մեջ։
Անսահման սիրում եմ քեզ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռում Տեր Վրթանեսը ինֆարկտ էր ստացել, նրա սիրտը ստենտավորել էին։





Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հռոմի պապը շրջագայում է Իսպանիայում՝ 12 ելույթով և ավելի քան 2500 կիլոմետր ծրագրով
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ