EU NEIGHBOURS east ծրագիրը ողջունել է 347 նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին։ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ ակտիվ մանդատ ունեցող դեսպանների ընդհանուր թիվը կազմում է 930։
Այս աշնանը ծրագիրը ստացել է ընդհանուր առմամբ 1498 դիմում, ընդ որում՝ դիմողների մեջ առաջատարն Ադրբեջանն է՝ 534 դիմումով։
Ըստ երկրների՝ արդյունքներն հետեւյալն են.
- Հայաստան – 41 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 117 ակտիվ դեսպան).
- Ադրբեջան – 70 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 203 ակտիվ դեսպան).
- ԵՄ/ՄԹ/Բելառուս – 73 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 181 ակտիվ դեսպան).
- Վրաստան – 64 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 157 ակտիվ դեսպան).
- Մոլդովա – 33 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 91 ակտիվ դեսպան).
- Ուկրաինա – 66 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 181 ակտիվ դեսպան)։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավոր հաղորդակցման եւ քաղաքացիական ակտիվիզմի նախաձեռնություն է, Արեւելյան գործընկերության երկրների (ԱլԳ), Եվրոպական միության եւ Միացյալ Թագավորության նախաձեռնող երիտասարդների ցանց, որոնք ձգտում են կապ հաստատել, կիսվել եւ միասին աշխատել ավելի լավ ապագայի համար։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականի հունիսին՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից, երբ առաջին 100 երիտասարդները նշանակվեցին որպես երիտասարդներ: Ընդհանուր առմամբ, 2016-ից 2025 թվականներին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունից օգտվել է ավելի քան 3000 երիտասարդ: 34 երկիր ընդգրկող «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը հանդիսանում է ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների հետ գործընկերության ու համագործակցության խթանման, ինչպես նաեւ ԵՄ տեսանելիության ամրապնդման վրա կենտրոնացած միջազգային երիտասարդական հաղորդակցման նախաձեռնություններից մեկը:
Մինչ օրս դեսպանները կազմակերպել են ավելի քան 3000 հանրային դիվանագիտության եւ քաղաքացիական ակտիվիզմի միջոցառում՝ անձամբ ներգրավելով ավելի քան 190,000 մարդու եւ առցանց՝ ավելի քան 10.5 միլիոն մարդու։






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը