«Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան ներհասարակական հարաբերություններին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:
Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:
Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:
Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակվում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում»






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի