19/01/2026

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին՝ պատերազմով

Իրանում ցուցարարները հարձակվել են անվտանգության ուժերի և շտապօգնության մեքենաների վրա: Իրանական կայքերը կադրեր են տարածել։

Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

«Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական սցենար կիրառել, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ», – ասել է նա։

Նախարարը նաև կասկած է հայտնել, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ «կառուցողական և ազնիվ» բանակցություններ վարել։

Թեհրանը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ, եթե ճնշում կամ վերջնագիր չլինեն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Նրա խոսքով՝ Իրանը չի կարծում, որ Վաշինգտոնը պատրաստ է «արդար և ազնիվ» բանակցությունների, բայց եթե մոտեցումը փոխվի, Թեհրանը մտադիր է լրջորեն քննարկել այս հնարավորությունը։

Արաղչին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն կրկին փորձի օգտագործել ռազմական տարբերակը, Իրանը պատրաստ է պատասխանել։