ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:
Այս մասին պարզաբանումը տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունը, ընդունված ընթացակարգի համաձայն, իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,- նշել են վարչությունից:
Վենսի հայտարարությունների հեռարձակումից հետո թարգմանության որակի վերաբերյալ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Մասնավորապես «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սխալ է թարգմանել Վենսի խոսքերը:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ. Լուսանկար
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն
Ինչու չեն եկել Ադրբեջանից. Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի