Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, եւ ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։
Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ