«Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բոլոր կարկառուն եւ անհայտ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, հաջակցություն Փաշինյանի` հրապարակում էին նրա լուսանկարը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել՝ լուսանկարին կից արտատպում էին նույն նախադասությունը. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեր պատասխանը՝ Բագրատին»:
Հաշվի առնելով, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի բացումն արեցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կարող ենք ենթադրել, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի եւ տեքստի մտահղացումը հենց նրանցն է, ու նրանք էլ տեքստը գրել եւ ուղարկել են ՔՊ-ի չատ։
Ամեն դեպքում, ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին լուսանկարը: ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին»։






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է