«Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու համար, առաջարկել է` Բագրատ սրբազանին աջակցող անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրենք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ոչ մի արտառոց բան` բացի հայրենասեր լինելուց, մենք չհայտնաբերեցինք Սրբազանի աջակիցների շրջանում, որոնք ուղեկցում էին նրան և երեկ հարթակում էին:
Փոխարենը` Ռոման Հայրապետյանի հայտարարագիրը համադրելով այլ փաստերի հետ, պարզեցինք, որ նրա կինը` Դիանա Նահապետյանը, 2018 թվականից լինելով «Լեդի զոն» կանանց համար նախատեսված թանկարժեք մարզասրահների մարզիչ, իր գրանցման փաստը, հետևաբար` այս տարիների վիթխարի հարկերը, թաքցնում է ՊԵԿ-ից. այլապես նրա հայտարարագրերում կարտացոլվեր աշխատավայրը և աշխատավարձը։
Վստահ ենք, որ նույն փութաջանությամբ և Դանիել Իոաննիսյանի օրինակով, Համբարձումյանը առաջիկայում հարկային մարմիններ հայտարարություն կտա իր և կնոջ դեմ և կխնդրի` հարկերը թաքցնելու փաստով իրենց տուգանել։
Հ.Գ. Թեև Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը, գուցե ավելի ազդեցիկ է, քան օրենքի պահանջը»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի