Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից Մոյկա գետն է ընկել։
Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։
Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 4 մարդ մահացել է, ևս 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ինչպես հայտնել է քաղաքային տրանսպորտի կոմիտեն, «Տաքսի» ընկերության ավտոբուսի վարորդը դեպի կամուրջ շրջվելիս կորցրել է կառավարումը, ավտոբուսը շրջվել է, ճեղքել ցանկապատը և ընկել ջուրը։
Բաց մի թողեք
Բաքվում կալանավորել են Վագների կազմում կռված ադրբեջանցիներին
Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային․ Մերց
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ