Մեկ ամիս առաջ պաշտոնի նշանակված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, համարվում է նախարար Դավիթ Խուդաթյանի հավատարիմներից մեկը, ներկայացրել է իր անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը։
Նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 9 անշարժ գույք՝ 4 հասարակական նշանակության շինություն, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 1 անհատական բնակելի տուն, 2 բազմաբնակարան բնակելի շենք (1-ից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն):
Ապիտոնյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է Ford մակնիշի բեռնատար՝ 2001 թվականի արտադրության։ Տրանսպորտային միջոցը նախարարի տեղակալը ձեռք է բերել 2016 թվականին՝ նվիրատվության եղանակով։
Նարեկ Ապիտոնյանի դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 7 մլն 917 հազար դրամ։ Նրա կանխիկ գումարը կազմել է 9,400 դոլար, 4,750 եվրո և 8 մլն 694 հազար դրամ։
Ապիտոնյանի կինը՝ Հերմինե Պետրոսյանը, հանդիսանում է «ԴԱՎ-ԱՐՏ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հաշվետու տարվա եկամտի մասին տեղեկությունը դեռևս չկա։


Բաց մի թողեք
«ՀայաՔվե»-ն ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը՝ կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ
Մյունխենում միջադեպ է տեղի ունեցել Մեհրիբան Ալիևայի և քաղաքական վտարանդիի միջև
«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»․ Գերմանալեզու domradio.de-ի անդրադարձը