Բարի գալուստ, շնորհակալ ենք, որ համեցաք Mitk.am – ՄԻՏՔ․am
Այն բլոգ չէ blogging այլ Լրատվական Վերլուծական կայք, որ սկիզբ է առել թղթային անկախ շաբաթաթերթի տարբերակով, դեռևս 2001 թվականի մարտի 6-ից Ժամանակի ՄԻՏՔ անվամբ ու հրապարակվել է շաբաթը մեկ՝ շաբաթաթերթի կարգավիճակով, մինչև 2013 թվականի ապրիլի 11-ը։
2000-ականների ավարտին, երբ զգալի էր, որ համացանցի – ինտերնետի զարգացման հետ թեթերը պարտվում են ինտերնետային լրատվամիջոցներին, 2009 թվականի մայիսի 5-ին հիմնադրեցինք https://Mitk.am լրատվական վերլուծական կայքը, թեև թերթի տպաքանակը բարձր էր այնքան, որ սկզբում թերթում գովազդում էինք կայքը։
2013 թվականի ապրիլի 11-ից դադարեց Ժամանակի ՄԻՏՔ թերթի հրապարակումը, որովհետև այն տեղափոխեցինք ԱՄՆ, Մասսաչուսեթսի նահանգ ու Ուոթըթաուն – Բոստոն քաղաքում սկսեցինք հրապարակել ՄԻՏՔ – IDEA թերթը։
Այժմ Հայաստանում https://Mitk.am լրատվական – վերլուծական կայքը հրապարակվում է անխափան, ամենօրյա լրատվություն ու վերլուծություններ ենք հրապարակում Հասարակական – Քաղաքական – Մշակութային թեմաներով՝ Եվրոպական Միության ամենատարբեր գրանտային ծրագրերի ֆինանսական օժանդակությամբ։
Մենք կողմնակից ենք և անհագ ցանկանում ենք, որ Հայաստանի անկախ Հանրապետությունն անդամակցի Եվրոպական Միությանը և աշխարհում լինի քաղաքակիրթ պետությունների շարքում։
E-Mail address: infomitk@gmail.com
Հեռ․ լրահավաք և գլխավոր խմբագիր 055 52 24 81