02/05/2026

EU – Armenia

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գնահատել են պետական աշխատողների՝ 2025թ. 2-րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ-երում լրացուցիչ վարձատրության հարցը․ «Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»։